Դիջիթեք. Այլընտրանքային նկարչություն

Արտահայտվելու մի տեսակ է համարվում այլընտրանքային նկարչությունը։ Ո՞րն է դա։ Երեխան թղթին է հանձնում իր միտքը զգացողությունը և պատկերացումները ոչ միայն մատիտի օգնությամբ, այլ շատ ու շատ ուրիշ միջոցներով։ Օրինակ հենց բրնձով, աղով, կամ ցանկացած այլ հատիկեղենով։ Նկարելու համար մատիտներն պարտադիր պայման չեն։ Պարտեզայի տարիքում երեխաները դեռ ճանաչողական փուլում են գտնվում և անպայման չէ, որ արև նկարեն դեղին, երկինքը՝ կապույտ, խոտերը` կանաչ։ Ով է ասել, որ արևը չի կարող լինել նարնջագույն, երբ գեղեցիկ մայրամուտ է, երկինքը` մոխրագույն, երբ ամպամած է, իսկ խոտերը` շագանակագույն, երբ ցեխոտ են։ Թողենք երեխային ազատ արտահայտելու իր մտքի երանգները։

Оставьте комментарий