Արտակարգ արձակուրդներ

20200405_151054

Արտակարգ արձակուրդի օրագիր

Ողջո՜ւյն: Գրում եմ իմ արտակարգ արձակուրդի մասին և ուզում եմ կիսվել հետաքրքիր պահերով, զգացողությամբ։
Այս ընթացքում աշխատում ենք առցանց, պահում ենք կապը սաների հետ հեռավար նախագծերի միջոցով։ Читать далее

Ընկեր Վարդը հյուրեր ունի

Սովորաբար երեխաները միշտ անհամբերությամբ են սպասում պարտեզից տուն գնալուն, բայց մեր խմբում ոչ թե տուն, այլ ընկեր Վարդի կամ ընկեր Մարիամի տուն են ուզում գնալ։ Եվ ինչո՞ւ ոչ, հենց այսօր ինձ հյուր էին եկել Արան և Էլենը։ Ոգևորված և հետաքրքրված շրջեցին տան անկյուններով։ Հետո միասին պատրաստեցինք պլաստիլինով կերպարներ։ Շատ լավ ժամանակ անցկացնելուց հետո ճանապարհեցի Արային ու Էլենին՝ կրկին հյուրընկալելու պայմանավորվածությամբ։

Անցանկապատ կրթություն. Սամուելի մայրիկ

Անցանկապատ կրթություն

Իմ կարծիքը անցանկապատ կրթության մասին հետևյալն է։ Ես երկու ձեռքով կողմ եմ, քանի որ այն հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն մտածելու, ստեղծագործելու, դրանից մարդն սկսում է օգտագործել իր ողջ երևակայությունը՝ չունենալով ոչ մի սահմանափակում, կաղապար։ Читать далее

Իմ դիտարկումը

Իմ թեկուզ կարճ, բայց շատ կարևոր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ամեն երեխա յուրօրինակ է։ Չկան թեկուզ մի փոքր իրար նման երեխաներ, բոլորը յուրովի տարբեր են իրենց բնավորությամբ, մտածելակերպով առավելություններով ու թերություններով։ Մոտեցումը ևս պետք է լինի առանձնահատուկ ամեն երեխայի համար։ Պետք է մոտեցումդ լինի շատ զգույշ և միաժամանակ գրագետ։ Այնպես, որ չկոտրի երեխային և ինքնավստահությունը։ Լինում են դեպքեր, երբ երեխան գալիս է պարտեզ և պարզապես այդ օրը չի ցանկանում մտնել խմբասենյակ։ Նախ փորձում եմ հասկանալ՝ ի՞նչն է պատճառը։ Օրինակ՝ անցյալ օրը երեխաներից մեկը եկավ պարտեզ, կանգնեց մուտքի մոտ ու չցանկացավ ներս գալ։ Հարցրեցի՝ թե ինչ է ուզում, ինչ է պատահել, ասաց, որ ուզում է ռոբոտ ու գնացք ունենալ։ Մինչ մայրիկը փորձում էր համոզել երեխային, որ Ձմեռ պապիկը կբերի խաղալիքները, ես առաջարկեցի, որ գնանք, միասին նայենք ու ընտրենք այն ռոբոտի և գնացքի նկարները, որոնք ինքն է ցանկանում։ Առանց որևէ կամակորության՝ բռնեց ձեռքս, մայրիկին հրաժեշտ տվեց, ու գնացինք նկարներն ընտրելու։ Պետք է ուղղակի լսել երեխային, հաշվի առնել նրա ցանկությունները և գտնել լավագույն լուծումը, որպեսզի և՛ երեխան, և՛ մայրիկը, ինչու չէ, և՛ դաստիարակը լինեն գոհ և ուրախ։