Խնոցի֊հարոցի

Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակըքաշելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:

Քոլեջիկների հետ պատրաստեցինք խնոցի։

Պատրաստում ենք միջինքի գաթա

Քոլեջիկները խոհարարական եռուզեռի մեջ են։ Պատրաստում ենք միջինքի գաթա։ Հետաքրքիր էր, որ երկու խմբի դեպքում էլ մետաղադրամն ընկավ դանակի տակ։ Հին Ջուղայում հավատում էին, որ եթե կտրելու ժամանակ, նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու։ Այժմ տարածված պատկերացման համաձայն` նման պարագայում հաջողությունը վերագրվում է ընտանիքի բոլոր անդամներին։