Ապրիլ ամսվա հաշվետվություն

z

Շարունակում ենք տանը մնալ, և շարունակվում են մեր առցանց ընտանեկան գործունեությունները: Փորձում ենք այնպես կազմակերպել առցանց ուսուցման ընթացքը, որպեսիզ այն չհոգնեցնի սաներին և մայրիկներին, էլ ավելի ոգևորի, և հենց իրենք առաջարկեն հետաքրքիր նախագծեր: Այս ամիս Առնոյի և Ազատի մայրիկները հետաքրքիր առաջարկ-նախագծով էին հանդես եկել: Նախագծերը նախօրոք քննարկում ենք ծնողների հետ՝ Messenger ծրագրով, ընտրում հետաքրքիր ուսուցողական գործունեություններ: Ամիսն առանձնահատուկ էր իր զատակական և մայրիկատոնի ցուցահանդեսներով, որոնցում սաները ներկայացնում էին զատկին կատարած իրենց աշխատանքները, ինչպես նաև մայրիկներին նվիրված լուսանկարները: Ընկեր Թերեզայի առաջարկած «Ձոն» տեխնոլոգիական նախագծին միացան Առնոն և մայրիկը: Ներկայացնում ենք Առնոյի ընտանիքի պատրաստած աշխատանքները:

30.03.2020-03.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

13.04.2020-17.04.2020  օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

20.04.2020-24.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

Մայրիկի օրագիր

  • Այս ամիս «Մայրիկի օրագիր» բաժնում ներկայացել են սեբաստացի մայրիկներից մի քանիսը, պատմել հեռավար ուսուցման կազմակերպման և ընթացքի մասին:

Մայրիկի օրագիր, ներկայանում են սեբաստացի մայրիկները:

Անհատական բլոգներ

  • Սաների և մայրիկների ոգևորությունն այնքան մեծ է, որ մի քանիսի հետ խորհրդակցելով՝ սաների համար բացել ենք բլոգներ: Հիմա նրանք ունեն իրենց անհատական բլոգները, որտեղ էլ կհրապարակեն հետաքրքիր նյութեր թե՛ պարտեզից, թե՛ առօրյայից: Շուտով կներկայացնենք բլեգները:

Ընտանեկան նախագծեր

  • Շատ ողջյունելի է նաև ընտանիքի անդամների ակտիվ մասնակցությունը նախագծերի իրականացմանը։ Հասկանում ես, որ քո աշխատանքը գնահատվում է, որ ծնողը սանից էլ ավելի ոգևորված է մասնակցում նախագծերին։

Դավիթի ընտանեկան նախագիծը

Առնոյի ընտանեկան նախագիծը

Ազատի ընտանեկան նախագիծը

Հովհաննեսի ընտանեկան նախագիծը

Սառայի ընտանեկան նախագիծը

Սեմինար պարապմունքներ

  • Մասնակցել եմ հեռավար-առցանց բլոգավարության սեմինարի Նելի Արղությանի հետ։ Մասնակցում էինք երեք դաստիարակներով։ Նայեցինք, շտկեցինք մեր բլոգներն ու բլոգների հետ կապված հուզող հարցերին լուծում տվեցինք։ Սեմինարը տևեց մոտավորապես մեկ ժամ։
  • Մայրիկներից մի քանիսը օնլայն սեմինար անցկացնելու և Power Director մոնտաժային ծրագիրը սովորելու ցանկություն հայտնեցին: Միացել ենք Messenger ծրագրով և անցկացրել օնլայն սեմինար-պարապմունք։
  • Ֆեյսբուքյան ֆլեշմոբ-նախագիծ
    «Մնա Տանը Կարդա Դպիր»   կարդացել եմ ընկերներիս առաջարկած հոդվածները։
  • Մասնակցել եմ դաստիարակի ինքնակրթության առցանց սեմինար֊պարապմումքին՝ «Մանկական հաջողությունների երաշխիքը» հոդվածի քննարկմանը։

Ինչպես նաև այս ամիս «Դպիր» ամսագրում հրապարակվել եմ իմ՝ «Արտակարգ արձակուրդի օրագիր» հոդվածը:

Այս ամիս հեռավար ուսուցմանը մասնակցել է 14 ընտանիք, իսկ բլոգում հրապարակված է 69 նյութ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s