Մարտ ամսվա հաշվետվություն

20200319_111552

Մարտի 2-ից 6-ի շաբաթվա պատում ամփոփում

Համաճարակը շարունակվում է և շարունակում են փակ մնալ ուսումնական հաստատությունները։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վաղուց է կիրառում հեռավար-առցանց ուսուցում, ինչն էլ նման դեպքերում օգնում է պահել ուսումնական պարապմունքների բնականոն ընթացքը: Նախադպրոցական տարիքի երեխաների համար մեկ այլ հետաքրքիր և յուրահատուկ երևույթ է՝ առցանց ուսուցումը, երբ կարող են տեսազանգի միջոցով տեսնել իրենց ընկերներին, ընկեր Վարդին ու ընկեր Մարիամին, կարող են երգել և արտասանել տեսազանգի միջոցով: Նախակրթարանը պահում է օրացույցային նախագծերը, որոնք իրականացվում են տանը սանի և ծնողի հետ միասին։ Ինչպես անցյալ անգամ, այս անգամ էլ  կազմվեց նախագիծ ըստ որի ամեն օր սաներն ու ծնողները ներկայցնում են իրենց աշխատանքները: Փորձը ցույց տվեց, որ հեռավար ուսուցումը նպաստում է նաև ընտանիքի ներգրավվածությանը և պարտեզի հետ կապի ամրապնդմանը:

  • Շաբաթվա ընթացքում սաները ներկայացրեցին իրենց առօրյան։ Ցույց տվեցին, թե ինչպես է անցնում իրենց օրը՝ տանը, դրսում։ Խոսում, պատմում են վիրուսների, դրանցից պաշտպանվելու և ճիշտ լվացվելու մասին։

Պատմում են քոլեջիկները

  • Գարնանային ծիլ ու ծաղիկ, ծառ ու թուփ իսկական գեղեցկությամբ են լցնում մեր շրջակայքը։ Քոլեջիկները ներկայացրեցին իրենց այգին, ծաղկած ծառերն ու ծաղիկները։
  • Չենք մոռանում մարզվելու մասին։ Մարզանքը առողջ լինելու կարևոր բաղադրիչներից է, և քոլեջիկները շարունակում են մարզվել, հետաքրքիր մարզական խաղեր ցուցադրել։

Գարնանային քոլեջիկներ

  • Առցանց ուսուցման ընթացքում քոլեջիկները ցույց տվեցին իրենց խոհրարական հմտությունները։ Պատրաստեցին բիսկվիթ, կեքս, ինչպես նաև միջինքի գաթա։ Միայն տեսեք, թե ի՜նչ ինքնություն են քոլեջիկները՝ իսկական խոհարարներ։

Խոհարար քոլեջիկները

  • Նախագծերը օգնում են մայրիկներին կազմակերպել հագեցած օր քոլեջիկների համար։ Բնագիտական փորձերը, հետաքրքիր տեխնոլոգիական աշխատանքները կազմում եմ ընտանեկան գործունեությունների մի մասը։

Քոլեջիկները պարապ չեն մնում

  • Կենդանիների հանդեպ սերն ու հոգատրությունը պետք է դեռ մանկուց սերմանել երեխաների մեջ։ Առնոյի մոտ սերն անսահման է։ Միայն տեսեք, թե ինչպիսի անհաբերությամբ է Առնոն փնտրում շնիկի, որպեսզի կերակրի, և ինչ հրճվանք է ապրում՝ նրան գտնելով։

Առնոն կերակրում է շնիկին

  • Շատ հաճելի և գովելի է, երբ նախագծերին մասնակից է լինում ծնողը՝ ոչ միայն նկարահանելով գործունեության ընթացքը, այլ նաև անմիջական մասնակից լինելով։

Ազատը մարզվում է հայրիկի և քույրիկի հետ։

  • Առցանց ուսուցման հետաքրքիր թեմաներից է նաև «Մայրիկի օրագիրը», որտեղ մայրիկները գրի են առնում սաների հետ ունեցած հետաքրքիր զրույցները, երկխոսությունները։

Նունե Հակոբյան՝ Ազատի մայրիկ

Սերոբյան Վահան և հայրիկ

Որպես դաստիարակի առօրյա ներկայացրեցի իմ օրվա մի մասը։ Պատրաստեցի բիսկվիթ, և խնամեցի ծաղիկներս։

Դաստիարակի առօրյա

23.03-28.03 գտնվել եմ արձակուրդում

  • Ընթերցել եմ՝

Այդա Պետրոսյան «Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

  • Մասնակցել եմ դաստիարակների վերապատրաստման առցանց քննարկումներին։

Քննարկել վերլուծել ենք նախակրթարանում անցկացվող ծեսերի կազմակերպվող, իրագործվող նախագծերը։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s