Օգոստոս ամսվա հաշվետվություն

Օգոստոսը համարվում է ամառային արձակուրդները անցկացնելու ամենալավ ամիսներից մեկը, բայց մեր ամառային պարտեզ լողափը արդեն իսկ տպավորիչ ամառ անցկացնելու վայր է: Դե էլ ինչ ամառ առանց լողավազան: Երեխնաերի առողջ և կոփված լինելուն ևս օգնում է ամենօրյա լողը։ Читать далее

Реклама

Վերջապես Վահանն էլ լողաց

Վահանը համառորեն չէր մտնում լողավազան, բայց այսօր՝ իր կամքով և ցանկութամբ լողաց, նվեր անելով իրեն՝ իր իսկ ծննդյան առիթով։ Դե իսկ վերջում էլ դժվարությամբ դուրս եկավ ջրից։

Աշնանային պարտեզ. նախագծեր

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4 տարեկանների`խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը : Читать далее

Ջրատար քոլեջիկներն ու պղպջակները

Երեխաները կանգնեցին իրար հետևից և առաջին երեխան բաժակով ջուրը գլխավերևով լցրեց հետևի կանգնողի դատարկ դույլի մեջ: Շատ հետաքրքիր էր ընթացքին հետևելը՝ երբեմն չէր ստացվում և ջուրը թափվում էր երեխաների վրա։

Ամառային պարտեզ ստուգատես. Օղակախաղ, կավախաղ

20190820_105338

Ամառային պարտեզ ստուգատեսի երկրորդ օրն էր այսօր։ Այն ևս հագեցած էր՝ ինչպես առաջինը։ Երեխաների հետ կազմակեպեցինք օղակախաղ, որը օգնում է երեխաներին կողմորշման հարցում։ Սկզբում ցատկեցինք օղակի մեջ, օղակից դուրս, հետո օղակից առաջ և հետ։ Ունեցանք և՛ զարգացնող, և՛ մարզական խաղ։ Երկրորդ մասում քոլեջիկները պատրաստեցին իրենց պատկերացրած կավը՝ ավազով և ջրով ու ստացան ինքնաշեն կավ։ Մի լավ թաթախվեցինք 《կավի》մեջ ու գնացինք քնելու։

https://m.facebook.com/story.php?story_fbid=1252505028242928&id=100004503279202

«Ամառային պարտեզ» ստուգատես

Ժամանակահատվածը՝ Օգոստոսի 19-30

Վայր-Հասցե՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր.

  • Արևմտյան դպրոց-պարտեզ, Ա.Բաբաջանյան 38/1
  • Արևելյան դպրոց -պարտեզ, Ա.Բաբաջանյան 47/1
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ, Ռաֆֆու 69/1
  • Հարավային դպրոց-պարտեզ, Իսակովի 52/6
  • Քոլեջ, Անդրանիկի 92/1

Читать далее